Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Համակարգվում է տուբերկուլոզի դեմ պայքարը

Համակարգվում է տուբերկուլոզի դեմ պայքարը

ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի մոտ կազմակերպվեց Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի մասնակից, դոնոր և շահագրգիռ կողմերի հանդիպում-քննարկում։

 

Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի (ՄԶԳ) Հայաստանյան առաքելության ղեկավար Կարեն Հիլլարդը, Գործող ժողովրդավարություն, առողջապահական և սոցիալական ռեֆորմների գրասենյակի տնօրեն Ռայմոնդ Մորտոնը, Բժիշկներ առանց սահմանի (ԲԱՍ)  Հայաստանյան առաքելության ղեկավար Աննաբելլ Ջերիբին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանը, ծրագրերի համակարգողներ, մասնագետներ։ Իսկ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային թիմի պորտֆոլիո մենեջեր Ջորջ Սակվարելիձեն հանդիպմանը մասնակցում էր հեռուստակապի միջոցով։


Ողջունելով դոնոր և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, նախարար Դումանյանը նշեց, որ տուբերկուլոզի դեմ պայքարի ոլորտում հասել ենք մի հանգրվանի, երբ անհրաժեշտ է ամփոփել կատարվածն ու հաջողությունները և հստակեցնել  առաջիկա անելիքներն ու ապագա ծրագրերը։


Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի տնօրեն Արմեն Հայրապետյանը ծանոթացրեց Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքներին ու ձեռքբերումներին։ Նշեց, որ կատարված աշխատանքների արդյունքում 2006 թվականից տարեցտարի արձանագրվում է հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազում։ Մասնավորապես 100 հազար բնակչի հաշվով 2012-ին հիվանդացությունը կազմել է 37.1` 2006-ի 62.4-ի փոխարեն, իսկ մահացությունը` 2012-ին կազմել է 2` 2007-ի 5.4-ի դիմաց։


Տուբերկուլոզի դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու համար 2013 թվականին ներդրվել է տուբերկուլոզով հիվանդների ուղեգրման, հոսպիտալացման և ստացիոնարից դուրս գրման նոր չափորոշիչներ, բարելավվել է տուբերկուլոզի լաբորատոր նմուշների տեղափոխման գործընթացը, ներդրվել է տուբերկուլոզի արագ ախտորոշման Gene-Xpert ժամանակակից մեթոդը: «Բժիշկներ առանց սահմանի» ֆրանսիական կազմակերպության հայաստանյան առաքելության աջակցությամբ 2013 թվականից ներդրվել է  գերդեղակայուն տուբերկուլոզով հիվանդների բուժման համար նոր դեղերի կիրառման ծրագիրը։ 2013 թվականից Երևանում ներդրվել է տուբերկուլոզով հիվանդների տնային պայմաններում բուժման կազմակերպման ծրագիրը: 2014 թվականից նախատեսվում է օպտիմալացնել  տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների, ինչպես նաև մանրադիտակային լաբորատորիաների համակարգը։ Եկող տարվանից տուբերկուլոզի վերաբերյալ ողջ  տեղեկատվությունը կհավաքագրվի էլեկտրոնային հաշվետվությունների ձևով` առցանց համակարգչային ծրագրի միջոցով:


Ներկայացվեց նաև «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում և դեղակայուն տուբերկուլոզի կառավարման ընդլայնում» ծրագրի իրականացման հաջող ընթացքը։


ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության տնօրեն Սարո Ծատուրյանը ծանոթացրեց  տուբերկուլոզի բուժօգնության ծառայությունների ֆինանսավորման գործող մեխանիզմներին և առաջարկվող բարեփոխումներին։  Իսկ դրանք միտված են ինչպես բուժման որակի բարձրացմանը, այնպես էլ հոսպիտալացման ոչ անհրաժեշտ դեպքերը նվազեցնելուն և տնային պայմաններում բուժումն ընդլայնելուն։ Առաջնային օղակում ևս նախատեսվում են բժշկական սպասարկման որակի բարձրացման   խրախուսման մեխանիզմներ։ Այս ամենի համար անհրաժեշտ կլինի համապատասխան չափորոշիչներ մշակել, ինչին աջակցելու պատրաստակամություն հայտնեցին ԱՀԿ-ի ներկայացուցիչները։


Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև այս ոլորտում ԱՀԿ-ի, ինչպես նաև Բժիշկներ առանց սահմանի կազմակերպության կողմից ցուցաբերվող ծավալուն աջակցությունը։


Կարեն Հիլլարդը շեշտեց, որ եվրոպական երկրներում տուբերկուլոզը բուժվում է հիմնականում ամբուլատոր պայմաններում։ Միայն շատ բարդացված դեպքերում է հիվանդը հոսպիտալացվում վարակի վերահսկման մեխանիզմներ ունեցող հիվանդանոցում։ 


Տուբերկուլոզի դեմ պայքարի ոլորտում ներգրավված դոնոր և շահագրգիռ կազմակերպությունները հետագա աջակցության պատրաստակամություն հայտնեցին։ ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի (ՄԶԳ) Հայաստանյան առաքելության ղեկավար Կարեն Հիլլարդը տեղեկացրեց, որ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցելու նպատակով ամերիկյան կառավարությունն առաջիկայում մոտ 1.3 մլն ԱՄՆ դոլար կհատկացնի։ Իսկ ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակին 400 հազար դոլար կտրամադրվի նույն ծրագրի տեխնիկական աջակցության համար։ Եւս 0.5 մլն դոլար կհատկացվի տուբերկուլոզի ախտորոշում և բուժում իրականացնող բուժհինարկների վերանորոգման համար։


Նախարար Դումանյանն իր գոհունակությունը հայտնեց շահագրգիռ քննարկման, ինչպես նաև տուբերկուլոզի դեմ պայքարին ուղղված շարունակական օժանդակության համար։  Նա վստահեցրեց, որ համակարգված գործունեություն ծավալելով եղած ռեսուրսներն առավել  արդյունավետ կօգտագործվեն։ 


ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանային թիմի պորտֆոլիո մենեջեր Ջորջ Սակվարելիդզեն ևս բարձր գնահատեց ինչպես կատարված աշխատանքները, այնպես էլ նման քննարկում կազմակերպելու գաղափարը։   

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ